logo

Blog single photo

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը կգործարկի նոր բջջային կայան

Սեպտեմբերի 1-ից բջջային կայանը կգործի Ստեփանակերտում, իսկ մի քանի օրվա ընթացքում` Ասկերանում, Շուշիում, Մարտունիում, Մարտակերտում, Հադրութում, Քարվաճառում, Քաշաթաղում:

«Ինչպես նախկինում հայտնել ենք, «Ղարաբաղ Տելեկոմը» 10 անգամ ավելացնում է տվյալների փոխանցման թողունակությունը` հասցնելով 500 Մբիթ/վ-ի: Նույնը, ինչ առաջարկում են ՀՀ տարածքում գործող օպերատորները: Կաճի նաև ցանցի ծանրաբեռնվածության շեմը` բազմակի մեծ թվով բաժանորդների հնարավորություն տալով համաժամանակյա օգտվել բջջային կապից կամ շարժական համացանցից: Նոր կայանի գործարկման առաջին` անցումային ժամերին զուտ տեսականորեն հնարավոր է կապի որոշակի անկայունություն: Ամեն դեպքում, մեր մասնագետները 24/7 ռեժիմով դիտարկելու են նոր ցանցի աշխատանքը, և հնարավոր թերություններն արագ վերացվելու են: Արդիականացման մեր հաջորդ քայլի և ծրագրումների մասին տեսանյութով կպատմենք մի քանի օր անց», - ասված է հաղորդագրության մեջ:

Top