Տիկին Համեստի՝ արցունքներից է’լ ավելի փայլուն ու թախծոտ աչքերը ամբողջ օրը ՆՐԱ հայացքն են փնտրել՝ Հերոս որդու, իսկ այսօրվանից՝ Արցախի նախագահի հրամանագրով նաև պաշտոնապես ՀԵՐՈՍ որդու հայացքը։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին Արցախի ժողովրդի անունից Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան է շնորհվել... Ասել է թե, մեր Արմենակը՝ Ապրիլյան պատերազմի լեգենդար 116 մարտական դիրքի հրամանատարը, այլևս համալրել է Արցախի հերոսների շարքը։ «Ինձ համար մեծ անակնկալ էր, անձամբ նախագահն է ինձ հետ հեռախոսազրույց ունեցել, ասաց՝ Ձեզ հայտնելու բան ունեմ, միանգամից հասկացա, թե մեծարգո նախագահի խոսքն ինչի մասին է։ Չնայած արդեն չորս տարի է՝ ամեն օր սպասել եմ այս լուրին, մեկ է՝ անակնկալի եկա, հուզվեցի, չգիտեմ ինչ եղավ հետս...»,-պատմում է տիկին Համեստը։
Մենք զրուցում ենք բնության չնաշխարհին մի անկյունում՝ Կատարոտում (Ջդրդուզ)։ Տիկին Համեստը նկատում է՝ երկինքն այստեղից շատ ավելի մոտ է։ Կարոտած մոր աչքերը նայում են հեռավոր ամպերին, ամառային բնության գունեղ պատկերներին. լեռնային պաղ օդի մեջ լսվում է տիկին Համեստի սրտի կարոտի մեղեդին... աշխարհի բոլոր պարգևները կփոխեր՝ միայն թե որդուն գեթ մի ակնթարթ տեսներ, ափերով գգվեր նրա լուսե ժպիտով դեմքն ու ամուր գրկեր... «Արմենակն Արցախը շատ էր սիրում, երբ արձակուրդ էր գալիս՝ հետ գալու րոպեներն էր հաշվում։ Ասում էր՝ օդն ուրիշ է Արցախում. չէի հասկանում՝ ինչ նկատի ուներ... հիմա հասկանում եմ։ Մի անբացատրելի ձգող բան կա այստեղ... հիմա էլ ես եմ ասում՝ Արցախում օդն ուրիշ է, դրա համար էլ հաճախ եմ գալիս, որ շնչեմ Արմենակիս շնչած օդն ու ավելի մոտ լինեմ իրեն»,- անկեղծանում է տիկին Համեստը։ Զրույցի ողջ ընթացքում տիկին Համեստի հեռախոսը չի լռում։ Բոլորը լսել են, կարդացել են, տեսել են ու շտապում են շնորհավորել Արմենակ Ուրֆանյանին շնորհված բարձրագույն կոչման առթիվ։ Ու բոլոր զանողներն իրենց խոսքը, «բարևի» փոխարեն սկսում են «վերջապես» բառով...
Բնության հետ միաձուլված մեր զրույցն ընդհատելու ժամանակն է՝ Ստեփանակերտում օրվա կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը պատրաստվել է պետք։ Բոլորն այնտեղ են լինելու՝ Հայաստանի ու Արցախի բարձրագույն իշխանությունները, զինվորականներ, պատերազմի վետերաններ։ Այնտեղ է լինելու նաև «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արմենակ Ուրֆանյանի մեծագույն պատգամը մեզ՝ ապրողներիս. անմահ հերոսներին պարգևներ պետք չեն, դա մեզ է պետք՝ ապրողներիս, որպեսզի ամեն անգամ անցյալին նայելիս գիտակցենք պարզ մի ճշմարտություն՝ Հայրենիքը չի մոռանում իր նվիրյալ զավակներին։
Նյութը՝ Նարի Հայրապետյանի
ԱՀ Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը մշակել է...
ԱվելինԱյսօր «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների...
ԱվելինՎաղը՝ դեկտեմբերի 20-ին մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի...
Ավելին«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության...
ԱվելինԷմանյուել Մակրոնը ժամանել է Բեյրութ՝ օգոստոսի 4-ին տեղի ունեցած...
ԱվելինԱրցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ...
ԱվելինԱրցախի հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի խոսքը...
ԱվելինԱրցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի...
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ...
ԱվելինՀաշվի առնելով բանակաշինության, պետականաշինության և գալիք...
Ավելին<<Պատերազմի տարիներին (дядь Жора) էինք ասում կամ էլ (град Жора):...
ԱվելինՊատերազմ մեկնելուց առաջ Արկադին ամուսնական մատանին...
ԱվելինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի...
ԱվելինՀանրապետության նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին Արցախի...
ԱվելինՀանրապետության նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին Արցախի...
ԱվելինՄհեր Մկրտչյանը կդառնար 90 տարեկան.Մհերը ծնվել է 1930 թվականին...
ԱվելինՄհեր Մկրտչյանը կդառնար 90 տարեկան.Մհերը ծնվել է 1930 թվականին...
ԱվելինՆյութը՝ Վովա Արզումանյանի Միշտ ասում եմ՝ մտքինը գործ...
ԱվելինՆյութը՝ Վովա Արզումանյանի Միշտ ասում եմ՝ մտքինը գործ...
ԱվելինԱՅՍՕՐ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՈՒ ԿԻՆՈՅԻ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ...
ԱվելինՔարվաճառի և Մարտակերտի ազատագրումները ղարաբաղյան պատերազմի...
ԱվելինԳեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ...
ԱվելինԳեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ...
ԱվելինԳեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ...
ԱվելինԱյսօր «Արցախի հերոս» Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի...
ԱվելինԲլից հարցազրույցը վարում է Վովա Արզումանյանը: Այսօրվա...
ԱվելինՄի առիթով Մաքսիմ Հարությունյանի մասին այսպես է արտահայտվել...
ԱվելինԿմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու...
Ավելին« Artsakhnews»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր խոսքում Արայիկ...
ԱվելինԾաղկափոշու մեջ կյանք է ծնվում, Չենք տեսնում, Անտեսում ու...
ԱվելինՆա Հայաստան եկավ այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր Արցախյան...
Ավելին