logo

Blog single photo

«ԲԱՆԱԿԻ ՏՂԱՆ» ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՊԱՏՄՈՒՄ Է...

-Մի խոսք ունեմ` հերոսները հավերժից են եկած... իհարկե, ամեն տող գրելու ժամանակ ինձ եմ պատկերացնում , բայց չեմ տողավորվում  տողի մեջ...
Փնտրում եմ և զգում եմ նրա շունչը... գտնում եմ ամեն տեղ` սահմանին , նկարներում։ 
Արմենակը մնաց ժպտացող լեգենդ, ով լույս է սփռում իմ ճանապարհին։

 

-Մի քանի  նախադասությամբ կպատմե՞ք գրքի  մասին ։

-Գիրքն ամբողջացնում է Արմենակ Ուրֆանյան մարդու և հերոսի կերպարը։ Ես իմ գրած տողերը  վերընթերցելու ժամանակ կարծես նա ինձ այնքան մոտիկ լինի, որ ասեմ.
« Արմեն, էս դու ինչ հզոր ես , ախպերս...»։ 
Անցյալով խոսել չի ստացվում, կներեք։

 

-Դուք ձգտո՞ւմ եք  էությամբ նմանվել ձեր բնութագրած հերոսին։ 

- Նորից պետք է կրկնեմ` Արմենակն ինձ համար հայրենապաշտության չափանիշ է։ Երևի այս հարցի պատասխանը հենց այս գիտակցումն է։

 

- Ժամանակի հրամայականով  Արմենակներ արդյոք էլի՞ կծնվեն։ 

-Արմենակն արդեն Արցախի հերոս է ։ Կարծում եմ նրա սխրանքի մասին սերունդները շատ կխոսեն։ Արմենակներ կծնվեն, բայց երազում եմ, որ խաղաղություն լինի մեր երկրում։ 
Արմենակը մի անգամ ծնվեց, հերոսացավ ու հավերժ կապրի ...

 

-Ձեր օրը սկսվում է հերոսի հետ և ավարտում նրա մասին խորհելով, ինչպիսի՞ զգացողություններ եք ունենում...

-Դուք ճիշտ եք։ Միայն ու միայն հպարտությամբ եմ լցվում, որ երկիրս ունի Արմենակ Ուրֆանյան հերոսին... իսկապես, նա իր տեսակով եզակի էր։ 
Ես դեռ նրա արձագանքին եմ սպասում։ Երկինքը շշնջում է սպասման ճանապարհին...

https://www.facebook.com/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%88%D6%82%D6%80%D6%86%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4-Armenak-Urfanyan-foundation-206820830086494/

 

Հարցազրույցը` Նարի Հայրապետյանի 

Top