logo
Blog single photo

ՄԻ ԲՈՒՌ ԺՊԻՏՆ ԱՆՊԱԿԱՍ Է

Աշխարհում ամենահաճելի բանը ժպիտն է , այն էլ` մանուկների ժպիտը։ Կան բարի մարդիկ, ովքեր հենց այդ ժպիտի համար են պայքարում, ստեղծում և պարգևում։ Սոցիալական ցանցերում ուշադրություն գրավող նախաձեռնությունների շարքում Սերգեյ Շահբազյանինը կարող ենք առանձնացնել, քանի որ իր և հարակից համայնքի փոքրիկների դեմքին ժպիտ նկարելը դարձել էր երիտասարդի գերնպատակը։ Դա հաջողվեց նրա աշխատասիրության և մարդասիրության շնորհիվ։ Օրեր շարունակ նախաձեռնության շուրջ աշխատելով նա ցույց տվեց, որ անհնարին ոչինչ չկա, ուղղակի ցանկություն է պետք։ Արդեն տասնյակ աշակերտներ ժպիտներով լի գրենական պիտույքներ են ստացել Սերգեյի նախաձեռնության կողմից։ Իսկ աշակերտների ծնողներն իրենց հերթին երախտապարտ են նման մարդասիրության համար։ Այո, նմանօրինակ նախաձեռնությունները շատ քիչ են, և լավագույն օրինակը Սերգեյը կարող է լինել` իր համեստությամբ և նվիրումով։ Մանուկների դեմքի ժպիտը դարեր կարող է ապրել, իսկ յուրաքանչյուրս պետք է նեցուկ լինենք ժպիտ պարգևելու առաքելությանը։

Top