logo

Blog single photo

Այս տարի Բերքի տոն-տոնավաճառը կկազմակերպվի օնլայն ձևաչափով

Արցախի հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ այս տարվա աշնանային Բերքի տոն-տոնավաճառը կանցկացվի օնլայն ձևաչափով. 

Այսօր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ կայացվել է որոշում՝ այս տարի ավանդական բերքի տոնը չի անցկացվի սովորական դարձած ձևաչափով, ինչը պայմանավորված է նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված հանգամանքներով: Միջոցառումը կանցկացվի օնլայն կերպով, ինչի համար կօգտագործվեն ԳՆ մեդիա հարթակները (ավելի մանրամասն՝ հայտարարության մեջ):
 Նախարարը համապատասխան ոլորտների համակարգողներին հանձնարարեց պատրաստվել միջոցառմանը:

✅ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 

Սիրելի հայրենակիցներ 
Պայմանավորված նոր կորոնավիրուսի պատճառով առաջ եկած սահմանափակումներով,  այս տարի ավանդական Բերքի տոն-տոնավաճառը, ցավոք սրտի, չի անցկացվի սովորական ձևաչափով:
Հաշվի առնելով գյուղատնտեսական բարիքները հասցեատերերին՝ մեր քաղաքացիներին հասու դարձնելու անհրաժեշտությունը, ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշել է միջոցառումը կազմակերպել օնլայն ձևաչափով, ինչի համար լայնորեն կօգտագործվեն նախարարության մեդիա ռեսուրսները, գլխավորապես՝          
ԱգրոՇուկա Արցախում/AgroShuka Artsakhum ֆեյսբուքյան հարթակը: Այդուհանդերձ, անհրաժեշտ է անդամագրվել նրան ու մշտապես հետևել մեր ֆեյսբուքյան էջին և նախարարության կայքին:
Միաժամանակ հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում կգործի թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով.
097 30 80 14, 
047 95 67 11
Այս կերպ մենք հնարավորություն կունենանք պատասխանել օնլայն-տոնավաճառին մասնակցել ցանկացողներին հետաքրքրող հարցերին:

Top