logo

Blog single photo

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի հանրապետության  Ազգայի ժողովի լրատվական բաժնից տեղեկացնում են, որ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ:

Ողջունելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել նման ձևաչափով հանդիպման համար, կարևորելով երկու խորհրդարանների միջև շփումների պարբերականությունը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս ձևաչափը կարող է նոր հարթակ դառնալ խմբակցությունների և հանձնաժողովների միջև թեմատիկ քննարկումների համար՝ նպաստելով համազգային օրակարգի հարցերի ընդլայնմանը, խնդիրների վերանայմանը և նոր լուծումների առաջարկմանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը երկու խորհրդարանների համատեղ աշխատանքի մեկնարկը գնահատել է հաջող եւ հույս հայտնել, որ առաջիկա տարիներին ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության արդյունքում կհաջողվի նոր որակ հաղորդել Արցախի խորհրդարանի օրինաստեղծ գործունեությանը: Այս համատեքստում նա կարեւորել է փոխայցելությունները ԱԺ նախագահների, խմբակցությունների, հանձնաժողովների մակարդակով:⬇️
http://www.nankr.am/hy/3890

Top