logo

Տոնդ շնորհավո՛ր, Ստեփանակերտ

Այսօր Ստեփանակերտի անվանակոչման 97-ամյակն է.

Ստեփանակերտը պատկանում է աշխարհի ամենից հին բնակավայրերի թվին,  քաղաքի նախակարապետը Վարարակն գյուղն է, հետո այդ գյուղի մոտ ստեղծվել է ռուսական զորանոց, որի շուրջը բնակվել են բանակին սպասարկող շուրջ 60 ընտանիքներ: Ստեփանակերտի սիրտը համարվում է Վերածննդի հրապարակը, որտեղ գտնվում են Նախագահական նստավայրը, Ազգային ժողովի և Կառավարության շենքերը, Երիտասարդական պալատը: Քաղաքի հիշարժան վայրերից մեկը Զոհված ազատամարտիկների հուշահամալիրն է, որը արցախցիները անվանում են «Եղբայրական գերեզմանատուն»: Այստեղ առաջին գերեզմանաքարերը հայտնվել են դեռ երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում, սակայն Ստեփանակերտի բնակիչների մոտ հուշահամալիրը զուգորդվում է Արցախյան գոյամարտում նահատակված ազատամարտիկների գերեզմանատների հետ։ 
Ստեփանակերտը՝ որպես բնակավայր ձևավորվել է 5-րդ դարի վերջին: 490-ական թվականներին բնակավայրը հիմնադրել է Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը. իր ասպախմբով այդ վայրով անցնելիս հայտնաբերել է մի հորդ աղբյուր և անվանել Վարարակն (Վռակն): Ուշ միջնադարում Վարարակնը մտել է Խաչենի մելիքության կազմի մեջ: 1700-ական թվականների վերջին այժմյան քաղաքի հյուսիսարևելյան մասում հիմնադրվել է Շուշիի խանի ձմեռանոցը՝ «Խանեն բաղը» («Խանի այգի»), որի անվանափոխումից բնակավայրը ստացել է Խանքենդ (Խանի գյուղ) անվանումը, որտեղ 1800-ական թվականներին ռուսները հիմնադրել են զորանոց:

Ստեփանակերտ է անվանվել 1923 թվականին՝ ի պատիվ կոմունիստական կուսակցության և Միջազգային բանվորական շարժման գործիչ Ստեփան Շահումյանի:

Ստեփանակերտի առաջին հատակագիծը կազմվել է 1926 թվականին (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան), 2-րդը՝ 1938 թվականին (ճարտարապետ Սլոբոտյանիկի ղեկավարությամբ), 3-րդը՝ 1968 թվականին (ճարտարապետ՝ Բ. Դադաշյան), 4-րդը՝ 2000 թվականին («Հայնախագիծ» ինստիտուտ, ճարտարապետ՝ Սերգեյ Ամիրաղյան). բոլոր նախագծերում էլ պահպանվել է քաղաքի կառուցապատման թամանյանական համակարգը:

Չնայած քաղաքն այդքան էլ մեծ չէ, սակայն այստեղ կան բազմաթիվ գեղատեսիլ վայրեր: Ստեփանակերտի սիրտը համարվում է Վերածննդի հրապարակը, որտեղ գտնվում են Նախագահական նստավայրը, Ազգային ժողովի և Կառավարության շենքերը, Երիտասարդական պալատը: Քաղաքի հիշարժան վայրերից մեկը Զոհված մարտիկների հուշահամալիրն է, որը արցախցիները անվանում են «Եղբայրական գերեզմանատուն»: Այստեղ առաջին գերեզմանաքարերը հայտնվել են դեռ երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում, սակայն Ստեփանակերտի բնակիչների մոտ հուշահամալիրը զուգորդվում է Արցախյան պատերազմում անկախության համար մղված պայքարում զոհվածների՝ ազատամարտիկների հետ:

Ստեփանակերտի, ինչպես նաև ամբողջ Արցախի, խորհրդանիշը հանդիսանում է «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ») տուֆակերտ կոթողը, որը գտնվում է քաղաքի մուտքի մոտ՝ բարձր բլրի վրա: Կոթողը տեղացիների կողմից ստացել է Տատիկ – Պապիկ անվանումը: Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի ստեղծագործությունը խորհրդանշում է կյանքի և ընտանեկան արժեքների պահպանման նկատմամբ ղարաբաղցիների անկոտրում կամքը: Թվում է թե, ազգային տարազ հագած տատը և պապը կառչած են բլրի գագաթին, ինչը խորհրդանշում է ղարաբաղցիների կապվածությունը հայրենի հողին: Այլ կերպ, այս կոթողը անվանում են նաև «Երկարակյացների հուշարձան»:

Քաղաքում կառուցվել են Հայրենական մեծ պատերազմում (1941–45 թթ.) և Արցախյան ազատամարտում զոհվածների, Մեծ եղեռնի, 1988 թ-ի սումգայիթյան ջարդերի, Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշահամալիրները, տեղադրվել Ստեփան Շահումյանի արձանը, բանաստեղծ Հակոբ Հակոբյանի, դերասան Վահրամ Փափազյանի, ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի (Բեկոր), գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի արձանները, մաեստրո Շարլ Ազնավուրի կիսանդրին, բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրին, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի կիսանդրին:

 

Top