logo

Blog single photo

Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր հրթիռակոծվում են «Սմերչով». ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։

Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա. Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։

Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից։

Մարդկային կորուստներ չկան։

Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ. Շուկան, հրթիռակոծվում են սմերչով»։

Top