logo

Այսօր հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի է ունեցել պսակադրության հանդիսավոր արարողություն

Հարսանիք, պսակադրություն Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում.

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորելով նորապսակներին գրել է.

«Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները...

Երջանի՛կ լինեք»:

Top