logo

Ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական շուկան

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը, թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են եղել։

Ադրբեջանական ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի կենտրոնական շուկան, ինչի հետևանքով ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս է պատճառվել խաղաղ բնակչությանը:

Հաջորդ պայթյունից  ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: 

Նախնական տվյալներով տուժածներ չկան: 

Top