logo

«Զգում եմ որդուս տաք շունչը, իմ սառը ձեռքերը շոյող նրա ձեռքերի տաքությունն եմ զգում, որդիս ինձ հետ է ամենուր». Անուշ Ալեքսանյան

2001 թվականի հուլիսի 19-ին Հովսեփյան և Ալեքսանյան ընտանիքներում քեֆ- ուրախություն էր` լույս աշխարհ էր եկել Վիլենի և Անուշի անդրանիկ զավակը՝ Էրիկը։ Էրիկին դեռ մանկուց առանձնակի հոգատարությամբ ու յուրահատուկ սիրով էին վերաբերում հարազատներն ու բարեկամները։ Բնավորությամբ անհանգիստ էր, միշտ շարժի մեջ։
 Շա՛տ դժվար և անասելի ծանր է գրել մի պատանու մասին անցյալով ու՛մ կենսախինդ ծիծաղն ու հայրենասիրական երգեր կատարելուց ձայնը 2 բնակելի  շենքերի լսելի էր դառնում ...              
  Էրիկ Հովսեփյանը սովորել և ավարտել է Ստեփանակերտի համար 11 դպրոցը։              Դպրոցում սովորելու տարիներին աչքի էր ընկնում կազմակերպչական ձիրքով, ընկերների և առհասարակ շրջապատի նկատմամբ բարյացակամ, հոգատար վերաբերմունքով։ Դպրոցն ավարտելուց հետո  2019 թվականին Էրիկն ընդունվել է ԱրՊՀ մանկավարժություն և սպորտ  ֆակուլտետի  <<Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ>> մասնագիտություն։ Առաջին կուրսում ուսումը կիսատ թողնելով 2019 թվականի հունվարի 8-ին զորակոչվել էր բանակ.
Ծառայությունից երբեք չէր դժգոհում։ Մայրը ՝ տիկին Անուշը արցունքն անընդհատ սրբելով, կարոտած աչքերով պատմում է որդու արկածների մասին. 
Էրիկի մայրը ուսուցչուհի էր այն նույն դպրոցում, որտեղ յուր որդին էր սովորում և հայոց լեզու առարկան հե՛նց մայրն էր դասավանդում իրեն։ Մի անգամ երբ դասը պատասխանելու իր հերթն էր արդեն, հանձնարարված դասը չսովորելու պատճառով  իրավիճակից մի կերպ դուրս գալու համար ասաց. -<<Ներեցեք,  իմ ընտանիքի անդամները ռուսական կրթությամբ են, այդ իսկ պատճառով էլ անպատրաստ եմ եկել>> , այն ինչ ընտանիքում բոլորը հայկական կրթությամբ էին, մայրն էլ իր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էր։ 
Տիկին Անուշը պատմում է, որ 6 տարեկան հասակից էր որդին սկսել զբաղվել բասկետբոլ մարզաձևով։ Եվ տասնյակ անգամներ բասկետբոլի թիմային առաջնություններում թիմն իր պրոֆեսիոնալ խաղի շնորհիվ 1 տեղն էր գրավել և արժանացել շնորհակալագրերի, խրախուսագրերի, հավաստագրերի։
Մեր հերոս զինվորն երազում էր զորացրվելուց հետո աշխատեր և վերջապես ամուսնանար իր առաջին սիրո՝ դասընկերհու  Իոաննայի հետ, ու՛մ սիրում էր առանց առիթի դպրոցական տարիներից ի վեր վարդեր նվիրել .... 
Սակայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված պատերազմը խլեց բազում գարուն կյանքեր, անգութ պատերազմը փշուր-փշուր արեց, ջախջախեց հազարավոր երազանքներ, նպատակներ։ Հոկտեմբերի 2-ին վաղ առավոտյան հրամանատարի հետ Մարտակերտի ուղղությամբ մարտական առաջադրանք կատարելու մեկնելիս թշնամին թիրախավորել և հրթիռահրետկոծել էր Մարտակերտի պաշտպանական շրջաններից մեկի հրետանու պետ, Էրիկ Հովսեփյանի  հրամանատար՝ Դլեյան Արմանի УАЗ մակնիշի ծառայողական ավտոմեքենան։ Ցավոք մեքենայի մեջ զոհվում են  Էրիկ Հովսեփյանը և  հրամանատար Դլեյան Արմանը...
Երբ որդին էլ չզանգեց տիկին Անուշը տագնապի մեջ ընկանվ, սակայն մտքով անգամ չէր անցնում այն ամենն ինչն իրականում կատարվեց.... 
Ծնողներն անդադար զանգում էին անհասանելի էր Էրիկի հեռախոսոը...    

Թեև պաշտպանության նախարարությունը ծնողներին էր փոխանցել Էրիկի հեռախոսը, այնուամենայնիվ ծնողները միշտ կսպասենք իրենց հավերժ զինվոր որդու զանգին...

Հիշեցնենք, որ Էրիկի  գերեզմանը ևս մնացել է Թաղավարդ  գյուղի  այն հատվածում, որն այժմ գտնվում է ադրբեջանական զինուժի  վերահսկողության տակ։ Թաղավարդ գյուղի մի հատվածը հայկական բանակի  վերահսկողության տակ է մի հատվածն էլ ադրբեջանական զինուժի։ Մեզ հետ զրույցում Էրիկի հորեղբայրն ասաց, որ հեռադիտակով նայելով են միայն մտովի այցելում իրենց որդու գերեզմանը և հեռվից հեռու հսկում .......

Նարի Հայրապետյան 

Top