logo

Blog single photo

2021 թվականը Ստեփանակերտը դիմավորելու է քաղաքային հուշահամալիրում (եղբայրական գերեզմանոց)

 

Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանը Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու:

Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում մասնավորապես գրված է.

«Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը եւս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարեւոր իրադարձությունները հիշելու եւ եկող տարվա անելիքները ուրվագծելու խորհուրդ...

Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորիդ հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր(եղբայրական գերեզմանոց)՝ մեր զոհված հերոսների հիշատակը խնկարկելու համար:
Ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը: 
Օդապարուկները ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն բոլոր ցանկացողներին: 
Դեկտեմբերի 31-ին ժամը 21-ից հուշահամալիրի տարածքում կբաժանվեն (կարող եք նաեւ ձեր սեփականը բերել)օդապարուկները, իսկ ժամը 22-ին այն կբարձրացնենք երկինք(կարող եք նույն ժամին միանալ մեզ տներից):
 Թող 2021-ը խաղաղության ու լույսի տարի լինի»։

 

Top