logo

Ապրեց պատվով, զոհվեց հերոսաբար...

Բարձրացրու՛ գլուխդ, զինվոր,
Բա՛ց արա հոգնած կոպերդ,
Քո սխրանքն անմահ է,
Քո անունը՝ մեր սրտերում...


Նարեկ Հովհաննիսյանը ծնվել է 1992 թվականին։

1998 թվականին ընդունվել և 2006 թվականին ավարտել է Ստեփանակերտի համար 3-րդ միջնակարգ դպրոցի  8-րդ դասարանը։

Նույն թվականին ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջ։

2010 թվականի դեկտեմբերին ուսումը կիսատ թողնելով մեկնել է ծառայության Մատաղիսի պաշտպանական շրջանում։  

2014 թվականին Նարեկ Հովհաննիսյանը պայմանագրային հիմունքներով ծառայության է անցել Թալիշի պաշտպանական շրջանում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին։ 

Ամբասիր ծառայության համար 2016 թվականին արժանացել է սպայի կոչման և նշանակվել է հետախուզական դասակի հրամանատար։

2020 թվականի ամռանը տեղափոխվել է Եղնիկներ պաշտպանական շրջան։ 
2020 թվականի սեպտեմբերի 27-ից հարազատ եղբոր՝ Արայիկ Հովհաննիսյանի հետ  կրակի ամենաթեժ կետերում է եղել...
<<Մենք Եղնիկներում էինք, լսելով, որ թուրքերը մոտենում են մեր գյուղերին առանց երկմտելու վաշտի 8 զինծառայողների հետ մեկնեցինք Շուշիի շրջան պաշտպանելու մեր գյուղերը...
Երբ տեղ հասանք և հասկացանք, որ թշնամին արդեն Քարին Տակ գյուղում է>>- պատմում է Նարեկի եղբայրը...

artsakhnews -թղթակցի այն հարցին, երբ պատերազմը վերսկսվի այս ամենից հետո  դուք դարձյալ մեկնելու եք ռազմաճակատ,  Նարեկի եղբայրն այսպես պատասխանեց.
-<<Եթե անցած պատերազմներին պարտավորվածությամբ եմ մասնակից եղել, վերսկսվող պատերազմին իմ մասնակցությունն երազանք է դարձել ի՛նձ համար։  Չվերադառնալու գիտակցումով պետք է պատերազմի մեկնել.
  Ես և եղբայրս այդպես ենք միշտ մտածել և այդպես էլ գործել ենք։ Հավատացած ու վստահ եմ,  որ մենք մեր սուրբ հողերը ազատագրելու ենք, եղբորս կիսատ գործը ես պետք է ավարտին հասցնեմ>>... 

Նարեկ Հովհաննիսյանը նահատակվել է նոյեմբերի 9-ին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի պաշտպանության ժամանակ։ Նա ապրեց պատվով, զոհվեց հերոսաբար. Զոհվեց ՝ծնողներին, եղբորը, կնոջը, հարազատներին, ընկերներին թողնելով որպես հիշողություն՝  իր ապրած կյանքի երջանիկ օրերը և երջանիկ օրերից ու տարիներից որպես հիշատակ, որպես սուրբ մասունք խաղաղ ու երջանիկ օրերը ֆիքսած լուսանկարները...

Top