logo

Երեք ամիս առանց արևի...

Հերոսներն իրենք զոհաբերում են իրենց, հանուն հազարավոր մարդկանց: Դրանում է նրանց մարդկային վեհությունը: Աշխարհում յուրաքանչյուր մարդ ունի կառուցելու ինչ-որ բան: Հերոսները պատրաստ են կառուցել հազար անգամ, գիտակցելով, որ այն, ինչ ստեղծվում է, կարող է մի օր ենթարկվել ավերման... Նման հերոսներից մեկն էլ Զորիկն է.

Զորիկ Վախթանգի Շահրամանյանը ծնվել է 30.06.2002թ. Արցախի հանրապետության ք. Ստեփանակերտում։ 2008թ. հաճախել է ք. Ստեփանակերտի Խ.Աբովյանի թիվ 1 միջն. դպրոցը։ 2014թ.֊ից 2018թ. սովորել է ք. Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոցում։ 2018֊2019թ. ավարտել  ՀՀ ք.Վանաձորի թիվ 24 միջնակաիգ դպրոցը։ 2019թ.֊ից մինչև 2020թ. ավարտել է ք.Երևանի թիվ 127 միջն.դպրոցը։ 2020թ. հուլիսի 4֊ին ընդունվել է ք.Երևանի Ճարտարապետական համալսարանի, ճարտարապետական ֆակուլտետը։
2020թ. հուլիսի 20֊ին զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության ԱՀ Պաշտպանության բանակի շարքերում։ 2020թ. օգոստոսի 11֊ին ՊԲ (2 ՊՇ Մարտունի) զորամասում, հանդիսավոր պայմաններում տվել է երդում հայրենիքի առջև, այնուհետև ծառայության անցել ՊԲ (Արա լեռ) զորամաս։
2020թ. սեպտեմբերի 27֊ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային դիմադրելու նպատակով ընգրկվել է մարտական գործողություններին ցուցաբերելով ակտիվ մասնակցություն։
2020թ. հոկտեմբերի 10֊ին Ֆիզուլիի շրջանում հակառակորդի կողմից հրետակոծվել է 

 ստորաբաժանման շարասյունը, որի հետևանքով քաջաբար անմահացավ Զորիկը։
Զորիկը իր համեստությամբ և գրագիտությամբ, դպրոցում վայելում էր տնօրինության և ուսուցչական անձնակազմի, իսկ բանակում ընդամենը երկու ամսվա ընթացքում՝ հրամկազմի սերը և հարգանքը։ Լավ էր տիրապետում համակարգչային ծրագրերին։
2020թ. սեպտեմբերի 30֊ին մարտական գործողությունների ժամանակ Զորիկի հայրը այցելել է կրակային դիրք և հանդիպել է նրան, որտեղ որդին ասել է՝ <<պապ ջան, խի՞ ես եկել հասել այստեղ, իսկ հայրը պատասխանել է՝ խի՞ պետքա չգայի>>.
Հոր հետ հանդիպումից շա՛տ ոգևորված էր...
 18 գարուն ապրեց, սակայն Զորիկի ամեն ապրած  օրն իմաստալից էր։ Մայրը՝ տիկին Մանուշը պատմում է, որ որդին 16 տարեկան հասակում համակարգչով գումար էր աշխատում և դրանով իր ընկերներին հասցրեց պատիվ տալ ինչ֊որ սրճարանում։ 

Վերադարձիր մե՛ր արև, առանց քեզ կյանքը կանգ է առել ,եկ ու վերստին ապրեցրու դո՛ւ մեզ քո ներկայությամբ...

Top