logo

Blog single photo

Հովիկ Հունանյանը 13 մլն. դրամ է հատկացրել 120 վիրավոր զինծառայողների ընտանիքների` կոմունալ ծախսերը հոգալու համար


Հեշտ  չէ փոքրիկ  հոդվածում գրել այն բարության չափի մասին, որն իրոք Աստվածահաճո և առաքինի առաքելություն է մարդու կողմից: Ճշմարիտ խոսքն ամեն ինչից ավելի է: Չեմ զլանա ասել, որ մեր օրերում Հ.Հունանյանի նման մարդիկ գրեթե հազվադեպ են: Ճիշտ ենք գտնում երիտասարդ գործարարի մասին գրել ավելի համառոտ՝ սակայն տողատակերում տեղավորելով այն բարության ամբողջությունն, որն այս օրերին նա կատարում է: Գնահատելի է , որ ցանկացած բարեգործություն կատարելուց առաջ նա նշում է, որ սա ինքնագովազդ չէ,որի կարիքն ամենևին էլ չունի: Օգնում է մարդկանց՝ հնարավորության սահմաններում,  ձգտում է պահպանել հավասարություն և ընդլայնում է իր բարի գործերի մասշտաբը: Բարությունը սկսում է սիրուց, սերը՝ բարությունից: Եվ երբևէ մտածե՞լ եք , թե ինչու՞ է Աստված բարի մարդկանց հովանի լինում…ասեմ. Որովհետև բարին հաղթում է, այսպես է աշխարհի կարգը:

Վերջերս սկսել է նաև զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին աջակցել։ 

Նա 13մլն. դրամ է հատկացրել 120 վիրավոր զինծառայողների ընտանիքների` կոմունալ ծախսերը հոգալու համար։

Top