logo

ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ. ԲՈՐԻՍ ԳԱՍՊԱՐՅԱՆ

«Եթե կորցնենք Արցախը, մե՛նք կշրջենք հայոց պատմության վերջին էջը».

Մոնթե Մելքոնյան

Հիրավի Մոնթե Մելքոնյանի (Ավո)  այս իմաստալից խոսքերի գիտակցումով էլ Բորիսը, Նարեկը, Թովմասը և շատ ու շատ ազգի նվիրյալներ մեկնեցի պատերազմի. 
Բորիս Գասպարյանը (Бося) հայ ազգի նվիրյալ որդիներից մեկն էր։ Բորիսը մասնակցել է Արցախի համար մղվող երեք պատերազմներին։                     

Բորիս Գասպարյանը ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 21-ին Սումգայիթ քաղաքում։ 1988 թվականին ադրբեջանի  իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ  ազգաբնակչության եղեռնի և զանգվածային տեղահանության պատճառով , որը տեղի էր ունեցել 1988 թ. փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Բորիսի ընտանիքը գաղթում է։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը , հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Սումգայիթի ջարդերից ընտանիքը մի կերպ փրկվելով տեղափոխվում են Արցախ։ 12-ամյա պատանու ատելությունը ջարդող, փշրող, գլխատող, ավիրող թուրքերի նկատմամբ սկիզբ էր առել հե՛նց այդ օրերին...  
Բորիսն ավարտել է Ստեփանակերտի թիվ 3-րդ դպրոցը։
Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրերին 16-ամյա Բորիսը կամավոր մեկնում պատերազմ։ artsakhnews-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Բորիսի մայրն ասաց, որ որդին լուցկու տուփի վրա գրություն թողեց և մեկնեց պատերազմի.
«Մամ, պապ ես քեցի կռեվ»։
Իհարկե ծնողները շա՛տ վրդովված էին որդու որոշումով... Նույնիսկ մի քանի անգամ հորեղբայրը ռազմի դաշտից Բոիրսին ծեծելով բերել էր տուն, սակայն նա էլի ելք էր գտել և գնացել միացել կամավորական ֆիդայիներին։
 Բորիս Գասպարյանն աշխատում էր «Հելո թրասթ» միջազգային մարդասիրական կազմակերպության արցախյան մասնաճյուղում, Հադրութի շրջանում։

Վերջին անգամ ընտանիքի անդամները Բորիսին տեսել էին սեպտեմբերի 14-ին։ Արցախյան երրորդ պատերազմը սկսվելու  առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ին կամավորագրվելով մեկնեց առաջնագիծ։
Սկզբում Արցախի հյուսիսարևելյան շրջանում էին ազատամարտիկները, իսկ նոյեմբերի սկզբին մեկնել են  կրակի ամենաթեժ կետ՝ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղ։ Հոկտեմբերի 21-ին վերջին անգամ ծնունդը նշել էր մարտական ընկերների հետ սահմանին...
Բորիսի ընկերոջ՝ Թովմասի եղբայրը զանգել էր Թովմասի հեռախոսահամարին, իսկ զանգին Բորիսն է պատասխանել.                                    -«Ախպերս , Թովմասը վիրավոր է, գրկումս է, ամեն ինչ լա՛վ կլինի, մե՛նք կգանք շուտով»...            
 Այդ ընթացքում նրանց մարտական ընկերներից Նարեկն էլ էր զանգել և ասել, որ վիրավոր ես Թովմաս մի կերպ դուրս եկեք և փրկվեք, պատմում է Թովմասի որդին՝ Գոռը։

Բորիսը մեքենա չէր կարողանում վարել, իսկ Թովմասն էլ ոտքերի հատվածում ծանր վիրավորվում էր ստացել։ Հերոսները հերոսաբար զոհվեցին թշնամու խմբավորումների հարձակումից Շուշիի մատույցներում։ Մի քանի ժամ անց համառ դիմադրություն ցուցաբերելով թշնամու մեծածավալ ուժերին նահատակվում է նաև Բորիսի և Թովմասի ընկերը՝ Նարեկը։ 

Top