Panorama.am
" />Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՄԻՊ ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանի գլխավորությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղ՝ համայնքում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու և քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրավիճակը գնահատելու նպատակով: Այս մասին հայտնում են ԱՐցախի ՄԻՊ գրասենյակից:
Այցի ընթացքում համայնքի ղեկավարը հայտնել, որ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ բնակիչներին համայնք վերադառնալու ուղղությամբ, գյուղում վերականգնվել են բոլոր ենթակառուցվածքները, վերադարձել է բնակչության կեսից ավելին:
Պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքների մեծ մասը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում համայնքում բնակչության զբաղվածության առումով: Համայնքի տարածքում կատարվում են ականազերծման աշխատանքներ, բնակչության շրջանում տարվում են իրազեկման միջոցառումներ կյանքին և առողջությանը սպառնացող պայթուցիկ նյութերի հետ շփումից խուսափելու ուղղությամբ:
Հունվարի 11-ից գործում է դպրոցը, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում վերսկսելու է աշխատանքները նաև մանկապարտեզը: Հանրային մտահոգություններ էին բարձրացվել երեխաների՝ դպրոց հաճախելու անվտանգության հետ կապված, քանի որ այն գտնվում է Կարմիր Շուկա-Շոշ ճանապարհի մերձակա տարածքում, և դպրոց հասնելու համար երեխաները պետք է անցնեն ճանապարհը, որով ժամանակ առ ժամանակ իրականացվում է ադրբեջանական շարասյուների տարանցումը:
ՄԻՊ աշխատակազմը տեղում ծանոթացել է բարձրացված խնդրին և ականատես եղել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյուների տարանցմանը: Չնայած երեխաների դպրոց հաճախումը կազմակերպվում է ԱՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, այնուամենայնիվ երեխաների անվտանգությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով առկա է օբյեկտիվ անհրաժեշտություն դպրոցի և մանկապարտեզի հարակից տարածքում պարեկային հերթապահություն սահմանելու:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կարևորվել է համայքում գիշերային լուսավորության համակարգի շուտափույթ ներդրումը:
Աղբյուր` Panorama.am
ԱՀ Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը մշակել է...
ԱվելինԱյսօր «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների...
ԱվելինՎաղը՝ դեկտեմբերի 20-ին մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի...
Ավելին«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության...
ԱվելինԷմանյուել Մակրոնը ժամանել է Բեյրութ՝ օգոստոսի 4-ին տեղի ունեցած...
ԱվելինԱրցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ...
ԱվելինԱրցախի հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի խոսքը...
ԱվելինԱրցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի...
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ...
ԱվելինՀաշվի առնելով բանակաշինության, պետականաշինության և գալիք...
Ավելին<<Պատերազմի տարիներին (дядь Жора) էինք ասում կամ էլ (град Жора):...
ԱվելինՊատերազմ մեկնելուց առաջ Արկադին ամուսնական մատանին...
ԱվելինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի...
ԱվելինՀանրապետության նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին Արցախի...
ԱվելինՀանրապետության նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին Արցախի...
ԱվելինՄհեր Մկրտչյանը կդառնար 90 տարեկան.Մհերը ծնվել է 1930 թվականին...
ԱվելինՄհեր Մկրտչյանը կդառնար 90 տարեկան.Մհերը ծնվել է 1930 թվականին...
ԱվելինՆյութը՝ Վովա Արզումանյանի Միշտ ասում եմ՝ մտքինը գործ...
ԱվելինՆյութը՝ Վովա Արզումանյանի Միշտ ասում եմ՝ մտքինը գործ...
ԱվելինԱՅՍՕՐ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՈՒ ԿԻՆՈՅԻ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ...
ԱվելինՔարվաճառի և Մարտակերտի ազատագրումները ղարաբաղյան պատերազմի...
ԱվելինԳեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ...
ԱվելինԳեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ...
ԱվելինԳեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ...
ԱվելինԱյսօր «Արցախի հերոս» Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի...
ԱվելինԲլից հարցազրույցը վարում է Վովա Արզումանյանը: Այսօրվա...
ԱվելինՄի առիթով Մաքսիմ Հարությունյանի մասին այսպես է արտահայտվել...
ԱվելինԿմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու...
Ավելին« Artsakhnews»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր խոսքում Արայիկ...
ԱվելինԾաղկափոշու մեջ կյանք է ծնվում, Չենք տեսնում, Անտեսում ու...
ԱվելինՆա Հայաստան եկավ այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր Արցախյան...
Ավելին