logo

Blog single photo

Փետրվարի 25-ից Արցախում մեկնարկում է 68,000-ական դրամ 4-ամսյա սոցիալական աջակցության ծրագիրը

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Հայտարարությունում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ արցախցիներ,

Փետրվարի 25-ից մեկնարկում է արցախցիների սոցիալական աջակցության նոր ծրագիր, որի շրջանակներում, Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված մեր հայրենակիցները, առաջիկա 4 ամիսների ընթացքում կստանան ուղիղ դրամական աջակցություն` ամսական 68,000 դրամի չափով՝ առցանց դիմում գրելու միջոցով։ Բացառություն կկազմեն 18-ից 63 տարեկան հաշմանդամության խումբ չունեցող տղամարդիկ։

63 տարին լրացած կենսաթոշակառուներն ու 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք դիմում գրելու կարիք չեն ունենա. նրանք աջակցությունը կստանան իրենց կենսաթոշակի/նպասի հետ մեկտեղ՝ այն եղանակով, ինչպես ստանում են կենսաթոշակը/նպաստը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։

- Դիմումները շահառուները կլրացնեն ՄԵԿ ԱՆԳԱՄ՝ 4 ամիսների համար։ Եթե անձի կարգավիճակի փոփոխություն լինի, տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով կարտացոլվի համակարգում՝ ներկայացնելով համապատասխան կարգավորումը։

- Կանայք աջակցությունը կստանան՝ ԱՆԿԱԽ ԱՇԽԱՏԵԼՈՒ/ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ:

Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք փետրվարի 25-ից մեկնարկող ծրագրի համար փորձել լրացնել ինքնուրույնաբար։ Հնարավորինս պարզեցրել ենք դիմումն առցանց լրացնելու եղանակը։

Հարցերի դեպքում, մեր աշխատակիցները, ինչպես միշտ, պատրաստ կլինեն աջակցել ձեզ»։

Top