logo

ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ. ՎԱՀԵ ՋԻՎԱՆՅԱՆ

 

Բարձրացրու գլուխդ` զինվոր,
Բաց արա հոգնած կոպերդ,
Քո սխրանքն անմահ է,
Քո անունը մեր սրտերում...

Գլխավոր լուսանկարում Վահեի կողքին նրա ամենամտերիմ ընկերն է՝ Արսեն Աղասյանը, ով իր հարազատ եղբոր՝ Արթուրի  հետ անմահացել է Արցախյան երրորդ պատերազմում... Երեք նվիրյալներն էլ ԱՀ Մարտունի քաղաքից են.

 

Ջիվանյան Վահե Միհրանի, ծնվել է 21.07.2001 թվականին Մարտունի քաղաքում: Ընդունվել և ավարտել է  Մարտունու թիվ 1 դպրոցը։ 2020 թվականի հունվարի 27-ին զորակոչվել էր բանակ, ծառայում էր Մարտունի 3 զորամասում։ Արցախյան երրորդ պատերազմի առաջին իսկ օրվանից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին զինակից ընկերների հետ մեկնել էր դիրքեր։
Հոկտեմբերի 11-ին հատուկ առաջադրանքով մեկնել են Հադրութի շրջան։ Վահեն ճանապարհին մեքենայով անցնելիս տեսել էր հորը և եղբորը,  ձեռքով բարևել էր նրանց և ասել՝ գնացինք... Այդ օրը և վայրկյաններ տևած այդ պահն էլ եղել  էր վերջին հանդիպումը հոր և եղբոր հետ, այդ օրվանից հետո հարազատներն ոչ մի տեղեկություն չունեին Վահեից, կապն ընդհատվել էր... Եղբայրը շատ էր որոնել, բայց ոչ մի նորություն չկար. ամիսներ անց, 2020 թվականի հունվարի 25-ին զանգեցին հերոսի հարազատներին և ասացին, որ Վահեի աճյունն էլ են գտել.... Չարաբաստիկ այդ օրվա զանգից հետո մարեցին վերջին  հույսերը,  փոխվեց կյանքը հարազատների ՝ Վահեն զոհվել է...

Top