logo

Blog single photo

Արցախից մասնակից է եղել Բացահայտիր Զարգացիր Հաղթիր ծրագրին

«Բացահայտիր Զարգացիր Հաղթիր» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որին Արցախից մասնակցում էր  ԵԶՄԿ ՀԿ նախագահ Անի Առաքելյանը/ Նա Շուշիի տեխնոլոգիական համալսարանից է/:

Մեր թղթակցի հաղորդմամբ , Անի Առաքելյանը հարցազրույցի ընթացքում ասել է

<<Սեմինար-դասընթացների ընթացքում իրականացվել են երիտասարդների զբաղվածության խնդիրներին առնչվող քննարկումներ, բանավեճեր, երիտասարդների արտագաղթի և այդ բնագավառում իրականացվող քաղաքականության, գործատուին ճիշտ ներկայանալու և ռեզյումե կազմելու սկզբունքների վերաբերյալ դասախոսություններ: Այստեղ ուսանողները ծանոթացել են ուսանողական ակտիվության, լիդերության, հաղորդակցության հմտությունների և մի շարք այլ հարցերի հետ, ներգրավվել այսբրեքերների և այլ ինտերակտիվ խաղերի>>;

Դասընթացները, սեմինար-քննարկումները ղեկավարել են բազմաթիվ թրեյնինգների անցկացման փորձ և միջազգային երիտասարդական ծրագրերին ակտիվ մասնակցություն ունեցող թրեյներներ և ՀՀ երիտասարդական ոլորտում կարևոր ներդրում ունեցող փորձագետներ:

<<Արդյունքում եղան նոր ծանոթություններ, նոր գաղափարներ, ՀԿ-ի նոր անդամներ և իհարկե համագործակցության նոր ու լուսավոր հեռանկարներ>>,-ավելացրել է նա : 

Top