logo

Blog single photo

Մահապարտ ընկերներս նոյեմբերի 7-ին զոհվել էին, իսկ ի՛նձ զոհվելուց երեք օր անց ասացին, որ տղերքը զոհվել են...

Ադրբեջանական վարձկաններն օր առաջ իրենց դրոշն էին տեղադրել Մռավի բարձունքին, այդ իսկ պատճառով Եղնիկների հրամանատարը 10 զինված, պատրաստված տղաներ է ուղարկել Մռավ։ 
Հաթերքի հրամանատար՝ Արարատն էլ որպես զինված ուժերում երկարամյա փորձ ունեցող պահեստազոր՝ Յուրի Հախունցի (Boss) հրամանատարությամբ ևս 10 հոգուց բաղկացած խումբ է ուղարկել Մռավ։
Մի ամբողջ գիշեր, 8 ժամից ավել ճանապարհ ենք գնացել, որպեսզի կրկին  ազատագրենք Մռավի  բարձունքը և հետ շպրտենք թշնամու դրոշը։ 
Մի այլ մեծահոգությամբ, ջերմությամբ ու հոգատարությամբ էին ի՛նձ հետ շփվում: Մռավի բարձունքին էինք ՝ (3343 մ) բարձրության վրա։ Սառնամանիքներին, որպես իրենցից տարիքով մեծ ամենքն իրենց շորերով ինձ ծածկում և տաքացնում էին, տափաշշերի (котелок) մեջ ձյուն էինք լցնում հալվելուն պես խմում,- մեր զրույցի ընթացքում ասաց Յուրի Հախունցը։
«Բոլորն էլ ուժեղ էին, և բոլորն էլ հստակ գիտակցելով էին մեկնել պատերազմի, սակայն Թովմասի և Նարեկի պահվածքում նկատեցի ա՛յն ինչն Արցախյան երեք պատերազմներում շատ-շատերի մոտ բացակայում էր։
Նրանք ոչ մի բանից վախի զգացում չունեին, աջ ու ձախ հրթիռահրետակոծվում էին , սակայն չէին ընկճվում, Նարեկի և Թովմասի մոտ նահանջ բառն ի սպառ բացակայում էր, ոչ մեկին չէին ենթարկվում, միայն առաջ էին շարժվում (Дух был миллион).
Կանխազգում էի, որ կզոհվեն, չէի ուզում, որ կողքիցս հեռանային։
Ավտարանոց (Չանախչի) մարտերի էինք ճանապարհում տղաներին, մի կողմ էի տարել նրանց և ասել՝  երեխաներ ունեք, մի քիչ էլ ձեր սեփական կյանքի մասին մտածեք,  չլսեցին»...
Նարեկը և Թովմասը մահապարտներ էին,  մահապարտներ բառից բուն իմաստով,
իսկական հայրենիքի նվիրյալներ։
Նման հերոսներն երկար կյանք չե՛ն ունենում. 
Շուշիի համար մղվող մարտերում չզոհվեին, հայրենիքի պաշտպանության ժամանակ մի այլ թեժ մարտերում կզոհվեին, ասում է Յուրին։

Top