logo

ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ.ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Սամվել Գրիգորիի Գասպարյանը 
ծնվել է 1994 թվականի հուլիսի 6-ին Ստեփանակերտում: Ընտանիքի միակ որդին էր:
2001-2009թթ. սովորել է Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում, այնուհետև 2009-2012թթ. ուսումը շարունակել է Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցում:
2013-2015թթ. ծառայել է ԱՀ ՊԲ-ում:
2020թ. ավարտել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի Հողաշինարարություն և հողային կադաստր բաժինը: 
Ակտիվորեն մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին:
2016թ. հոկտեմբերից աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում: Ուներ լեյտենանտի կոչում:
Սամվել Գասպարյանը 2020 թվականի  հոկտեմբերի 16-ին հերոսաբար նահատակվել է Արցախի հարավային ուղղությամբ՝ Վարանդայի (Ֆիզուլի) համար մղվող մարտերում: 
Սամվելի ծառայակից ընկերը՝ Վալերան պատմում է,  որ հոկտեմբերի 16-ին թեժ մարտերի ժամանակ մեջքի հատվածում ստացած վիրավորումից իր ձեռքերում է մահացել Սամվելը, սակայն դիակը չեն հասցրել տեղափոխեն, որովհետև զորքի մի մասն էլ այդ թվում նաև Վալերան թշնամու ահաբեկչական ջոկատայինների ծուղակում են հայտնվել  և գերևվարվել։ Սամվելի վերջին հեռախոսազրույցը հարազատների հետ եղել է հոկտեմբերի 14-ին։
Զոհվելուց ամիսներ անց՝ հունվարի  28-ին ԴՆԹ հետազոտության նույնականացմաբ հայտնաբերվել է հերոսի մասունքները։ 
Վերջին հեռախոսազրույցի ժամանակ մայրիկին ասել է, որ  հեռախոսի մարտկոցը նստած է և չի կարողանալու զանգի։
 Քույրն ասում է, որ իրենց հետ խոսելուց չէր ասում, որ ոտքից վիրավորում է ստացել։ Հարազատները միայն զոհվելուց հետո են մարտական ընկերներից իմացել եղելության մասին։
Ամուսնացած էր, ունի մեկ երեխա:

Top