logo

Անկախության օրվա կապակցությամբ հարգանքի տուրք Եռաբլուրում

Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում ԱՀ ՄՆ անձնակազմը մշտական ներկայացուցիչ  Սերգեյ Ղազարյանի գլխավորությամբ այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, Արցախի իշխանությունների անունից ծաղկեպսակ զետեղել հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին և խոնարհվել Արցախյան պատերազմներում մարտիրոսված հայորդիների շիրիմներին։ Մշտական ներկայացուցիչն օրվա առթիվ այցելել և հանդիպումներ է ունեցել զոհված զինծառայողների ընտանիքների հետ։

Արցախի ներկայացուցչությունը ՀՀ-ում

Top