logo

Նվիրյալները. Ալեքսեյ Ասրյան

Ալեքսեյ Արարատի Ասրյանը
ծնվել է 2001թ. հոկտեմբերի 28֊ին քաղաքամայր Ստեփանակերտում։
2007թ. հաճախել է Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցի 1֊ին դասարանը, որտեղ սովորել է մինչև  2013թ.
2013֊2016թթ. սովորել է ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում։
2016֊2019թթ. սովորել և ավարտել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցը։
2019թ. ընդունվել է ԱրՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
2020թ. հունվարի 8֊ից համալրել է ԱՀ ՊԲ շարքերը։
Զոհվել է Վարանդայում, 2020թ. հոկտեմբերի 24֊ի լույս 25֊ին։
Մասնակցել է Մարտունու, Կարմիր Շուկայի և Վարանդայի մարտերին։
Հետմահու պարգևատրվել է "Մարտական Խաչ" առաջին աստիճանի շքանշանով։

Top