logo

Blog single photo

ԱՀ արտաքին գործերի նախարարությունում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Երվանդ Հաջիյանի փառքի անկյունը

 

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին

ԱՀ Արտաքին գործերի նախարարությունում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Երվանդ Հաջիյանի փառքի անկյունը։

Միջոցառմանը ներկա էին Երվանդ Հաջիյանի հարազատները, արտաքին գործերի նախարարության Երվանդի գործընկերները և Երվանդին ճանաչող հյուրեր։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երվանդ Հաջիյանը ծնվել է 1977 թ.-ի դեկտեմբերի 14-ին Բաքվում, լրագրողի ընտանիքում։ 1988 թ․-ին Ադրբեջանում հայ բնակչության նկատմամբ ծայր առած զանգվածային ջարդերի ժամանակ ընտանիքի հետ բռնագաղթել է Հայաստան՝ Երևան։
2001 թ.-ին  ավարտել է Երևանի Հայկական բաց համալսարանը՝ միջազգայնագետ-քաղաքագետի որակավորմամբ։
1996-1998 թթ. պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել ԼՂՀ ՊԲ-ում, նախնական զինուսուցումն ավարտելուց հետո ստացել է սերժանտի զինվորական կոչում, ապա նույն կոչումով էլ շարունակել ծառայությունը, մինչև զորացրվելը։
2001 թ. մշտական բնակություն է հաստատել Ստեփանակերտում՝ ծնողների մոտ։
2002-2003 թթ. աշխատել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունում։
2003-2020  թթ.՝ աշխատել է ԱՀ արտաքին  գործերի նախարարությունում։
2015 թ․-ի հոկտեմբերից նրան շնորհվել է 2-րդ դասի 1-ին քարտուղարի դիվանագիտական աստիճան, վարում էր ԱԳՆ աշխատակազմի Սփյուռքի բաժնի պետի պաշտոնը։ ԱՀ ԱԳՆ կազմավորման 25-ամյակի կապակցությամբ 2018 թ.-ին պարգևատրվել է հոբելյանական հուշամեդալով։
 2002 թ․-ից միաժամանակ զբաղվել է հասարակական գործունեությամբ, եղել է «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության վարչության անդամ, արտաքին կապերի բաժնի պատասխանատու։ 
 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական զինուժի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրը որպես կամավորական աշխարհազորային զինվորագրվել է ԱՀ Պաշտպանության բանակին։ Մարտական գործողություններին մասնակցել է Հադրութ քաղաքի և Արա լեռան միջակայքի պաշտպանական դիրքերում, սակայն անհավասար ու թեժ մարտում հոկտեմբերի 6-ին հերոսաբար զոհվել է։
 Ամուսնացած էր։ Ունի երկու զավակ։
Քանի մենք ողջ ենք՝ կապրի  մեր բոլորիս Երվանդը։

Top